Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

Թրամփի հարցը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին ընդառաջ

Այսօր Վաշինգտոնում սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հանդիպումները բնականաբար վերաբերելու են պատերազմին, որ արդեն չորրորդ շաբաթն ընթանում է Արցախի դեմ: Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել է, որ այդ պատերազմին աջակցում է Թուրքիան, կոչ անելով չանել դա:

Թուրքիան, սակայն, չի լսում այդ կոչը, չի լսել նաև Ֆրանսայի և Ռուսաստանի կոչերը: Թուրքիան չի լսում ոչ մեկին: Հոկտեմբերի 9-ին Մոսկվան, իսկ հոկտեմբերի 18-ին Փարիզը հասան նրան, որ կողմերը հայտարարեցին հումանիտար հրադադարի պայմանավորվածության մասին, սակայն այդ պայմանավորվածությունը չի հարգվել՝ Բաքուն չի դադարեցրել կրակը, շարունակել է պատերազմը, որովհետև դա է պահանջել Թուրքիան: Եվ ուրեմն, այսօր Վաշինգտոնում Պոմպեոյի հանդիպումները Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հետ ի՞նչ արդյունք կարող են ունենալ, եթե, ի դեմս Բաքվի, գործ ունենք ընդամենը թուրքական խամաճիկի հետ: Ասել, որ գերտերություն ԱՄՆ-ն անզոր է, իհարկե այդպես չէ: Սակայն ամբողջ հարցն այն է, թե արդյոք գերտերություն ԱՄՆ-ն կցանկանա գործի դնել իր եղած ներուժը, անհրաժեշտ ռեսուրսը՝ ցանկալի արդյունք ստանալու համար:

Միևնույն ժամանակ, իր հերթին հարց է, թե որն է ցանկալի արդյունքը Վաշինգտոնի համար: Պոմպեոն հայտարարել է, որ դա հրադադարն է, սակայն ինքնին այդ արտահայտությունը շատ քիչ բան է ասում, հատկապես առնվազն երկու չկայացած հրադադարների պարագայում: ԱՄՆ-ն ի՞նչ ռազմավարական պատկերացում ունի արցախյան ներկայիս իրողությունների և դրանց քաղաքական զարգացման հեռանկարների իմաստով: Այստեղ է գլխավոր հարցը, և այդ գլխավոր հարցում, համենայնդեպս մինչ այժմ եղած հանգամանքները բավարար չեն շատ, թե քիչ որոշակի եզրահանգման գալու համար:

ԱՄՆ-ը նախագահ Թրամփը արտաքին քաղաքական ռազմավարությունները դիտարկում է գերազանցապես բիզնեսի տրամաբանությամբ՝ քայլ-շահույթ կամ հասույթ հարաբերակցությամբ: Եվ, հետևաբար, մեծ հավանականությամբ այժմ նա տալիս է իր թիմին նույն հարցը՝ ինչ են անում Կովկասում և ինչ ստանալու ակնկալիքով: Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների է գնալու արդեն այդ հարցի պատասխանն ունենալո՞վ, թե՞ այդ հարցի պատասխանը ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում