Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում պատասխանել է հարցին, թե ում է նա կարոտում:
ՌԴ նախագահը նշել է, որ ամենից շատ կարոտում է իր երեխաներին, քանի որ հազվադեպ է նրանց տեսնում:
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ իրեն համաշխարհային առաջնորդ չի համարում, և որ ինքը ոչնչով չի տարբերվում իր գործընկերներից:
«Ես աշխատում եմ երկիրն ուժեղացնելու համար: Դա է իմ կյանքի հիմնական նպատակը և իմաստը»,- եզրափակել է Պուտինը: