Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասյօր ասուլիսում անդրադառնալով ՌԴ նախագահի նշած թվին, թե հայկական ու ադրբեջանական կողմերից յուրաքանչյուրը 2000-ից ավելի զոհ ունի, նշեց, որ դրանք ընդհանրացված թվեր են և կոնկրետ թվեր չէին կարող նշվել:
ՊՆ ներկայացուցիչը նկատեց, որ ադրբեջանական կողմը և նրանց հետ դաշնակցող հրոսակախմբերը մեզնից մի քանի անգամ ավելի շատ զոհ ունեն: «Դա քննարկումից դուրս է և բացարձակ ճշմարտություն է», – ընդգծեց նա: