Նիդեռլանդացի հաքեր Վիկտոր Գեվերսը պնդում է, որ իրեն հաջողվել է հինգերորդ փորձից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի մուտքի հասանելիություն ստանալ, գրում է տեղական Volkskrant պարբերականը:
Գեվերսն ասել է, որ համակարգը չի արգելափակել իրեն գաղտնաբառը կոտրելու չորս անհաջող փորձերից հետո: Այնուամենայնիվ, հինգերորդ փորձը և «maga2020!» գաղտնաբառը (Թրամփի նախընտրական կարգախոսը՝ Make America Great Again 2020! ) նրա համար հաջողակ են եղել: Բացի այդ, Թրամփի օգտահաշիվը պաշտպանված չի եղել երկաստիճան նույնականացման համակարգով:
«Ես ակնկալում էի, որ չորս փորձից հետո ինձ կարգելափակեն կամ կպահանջեն լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել»,- ասել է Գեվերսը:
Նրա խոսքով, Թրամփի էջ մուտք գործելուց հետո նա այդ մասին անմիջապես տեղեկացրել է ԿՀՎ-ին, ՀԴԲ-ին, Թրամփի թիմին և սոցցանցին: