Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ովքեր են տապալում Արցախի հարցի դիվանագիտական լուծումը

Դիվանագիտական լուծման բացակայության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արժանացել է զանազան ընկալումների: Այդ շարքում և այն, թե դա կարող է միջազգային կառույցներում ընկալվել իբրև հակամարտության խաղաղ կարգավորման մերժում:

Անշուշտ, ամեն ինչ հնարավոր է ընկալել ամենատարբեր կերպ, բայց, թերևս, ոչ դիվանագիտական լուծման բացակայության մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը այդ կերպ՝ իբրև թե խաղաղ կարգավորման մերժում: Հակառակը, Փաշինյանի հայտարարությունը հենց այն մասին էր, որ խաղաղ կարգավորումը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ մերժում է Բաքուն, կամ ավելի շուտ՝ արդեն Անկարան, որի գործիքն է Բաքուն: Պատերազմը և ամբողջի տրամաբանությամբ ծավալապաշտությունն է, որ մերժում է դիվանագիտական լուծումը, խաղաղ կարգավորումը:

Հայաստանի վարչապետն արձանագրել է ընդամենը այդ փաստը, որովհետև Երևանն անգամ պատերազմի ընթացքում է հայտարարել, որ պատրաստ է քննարկել կարգավորում փոխզիջումային տրամաբանության շրջանակում, երբ հստակ կլինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ որպես գոյապահպանման նվազագույն երաշխիք: Այդ հանգամանքի մերժումն է նշանակում մերժել խաղաղ գործընթացում ու հրահրել, սադրել պատերազմ: Ահա այդ առումով, խաղաղ գործընթացը տորպեդահարում են բոլոր այն սուբյեկտները, որոնք մերժում են Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու Ադրբեջանի առաջ չեն դնում այդ խնդիրը:

Այլ կերպ ասած, խնդրի դիվանագիտական լուծման և խաղաղ գործընթացի ճանապարհը, Ադրբեջանից բացի, արգելակում են բոլոր այն սուբյեկտները, որոնք կարող են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումով փոխել իրավիճակ և ստեղծել քաղաքական նոր իրողություն և միջազգային նոր հնարավորություն, սակայն չեն անում դա՝ ինչ-ինչ վախերից, մտավախություններից, անշահախնդրություններից ելնելով: Ավելին, առավել ևս թուրքական ուղիղ աջակցությամբ, հրահրումով, ահաբեկչական բաղադրիչի ներառումով սանձազերծած պատերազմից հետո առավել ևս ակնառու է, որ դիվանագիտական լուծման միակ ուղին է Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը: Ըստ այդմ՝ պատերազմից հետո դրա բացակայությունը առավել ևս հստակ է դարձնում, թե ովքեր և ինչպես են տապալում դիվանագիտական լուծումը՝ Թուրքիայից ու Ադրբեջանից հետո, և ուղղակի կամ անուղղակի նրանց ձեռքից բռնած:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում