Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, բացի տնտեսականից, կունենա նաև սոցիալական հետևանքներ, բայց որոշումը ճիշտ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

https://loritv.am/media/cache/list_top_big/uploads/files/494180dce9ad1f681dafa8996a16afe9.jpg

Պարոն Մակարյան, ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա։ Այս արգելքը ի՞նչ տնտեսական հետևանքներ կունենա, և որքանո՞վ է հնարավոր արագ փոխարինող շուկաներ գտնել։

– Թուրքական ապրանքների փոխարինման պրոցեսը, բացի տնտեսականից, կունենա նաև սոցիալական նշանակություն, որովհետև թուրքական ապրանքների վաճառքի մեջ ընդգրկված են հիմնականում միկրո և փոքր ձեռնարկություններ։ Թուրքիայից խոշոր ներկրողներ կան միայն, եթե դրանք որոշակի սննդի տեսակի են տիրապետում, և որ հայկական ընկերությունները բերում են տեխնոլոգիական սարքավորումներ՝ ժամանակին ալրաղացներ, հոսքագծեր։ Հիմա դա էլ է փոխվել, որովհետև առաջ ներկրվող ապրանքների տեսականին շատ մեծ էր, 6400-ից ավելի ապրանքատեսակ, իսկ հիմա բերվում է մոտ 3500 ապրանքատեսակ՝ մոտ 280 միլիոն դոլար արժողությամբ։ Եվ այդ ապրանքները հիմնականում շինարարական նյութերի տեսակներ են, կենցաղային սարքավորումներ են, կտրող-ծակող, կենցաղում օգտագործվող գործիքներ են, հագուստ և կտորեղեն է և այլ ապրանքատեսակներ։ Հիմա դրանից ելնելով, երբ որ մենք ասում ենք տնտեսական հետևանքներ, ապա պետք է հաշվի առնել նաև սոցիալական հետևանքները։ Հազարավոր ձեռնարկությունների, փոքր բիզնեսի ներկայացուցիչներ գնում են Թուրքիա, ապրանք են բերում, կամ այստեղից վերցնում են ու վերավաճառում են։ Ընդ որում՝ նրանց ստացած օգուտն այդքան էլ շատ չէ։ Հետևաբար՝ թուրքական ապրանքների փոխարինման պրոցեսը պետք է լինի այնքան սահուն ու այնքան վարպետորեն կազմակերպվի, որ ցնցումներից խուսափենք։ Կարելի է էլի այնպիսի ապրանքներ բերել, որոնք կապահովեն թուրքական ապրանքների փոխարինումը և որ դրանք թանկ չլինեն, որ ներկայիս մարժան մնա։
– Իսկ հնարավո՞ր է այդպիսի շուկաներ գտնել այլ երկրներում։

– Հիմա այդպիսի շուկաներ մի քիչ դժվար կլինի գտնել, որովհետև նման էժան ալտերնատիվային երկրներ, շուկաներ շատ չեն։ Չինաստանը բավականին հեռու երկիր է, և կոմունիկացիաները բարդ են։ Մնում է Իրանը։ Իրանն էլ ամեն ինչ չէ, որ ունի, և Իրանի հետ կապված էլ խնդիրներ կան՝ իրանական բիզնես մշակույթի խնդիրները։ Երրորդը մնում է ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, որոնք կարող են նման ապրանքներ մատակարարել Թուրքիային մոտիկ գներով։ Չորրորդ տարբերակն էլ Եվրոպան է, բայց այդ ապրանքները ավելի թանկ են։ Բայց կա հինգերորդ ուղին, որ շատ ապրանքներ արտադրվեն Հայաստանում, խթանվի տեղական արտադրությունը։ Շատ բաներ կարելի է արտադրել տեքստիլի ոլորտում, կտորեղենը կարելի է բերել ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Բելառուսից կամ Տաջիկստանից։

Գործիքներ ևս կարելի է արտադրել Հայաստանում։ Շինանյութերի տեսակներ կան բավականին, որ արդեն իսկ Հայաստանում արտադրվում են։ Դրա համար էլ ներմուծումն ահագին նվազել է։ Էլի բաներ կան, որ կարելի է ավելացնել։ Կարելի է ընդլայնել ու լավացնել հումքերի արտադրությունը, դռների փականների արտադրությունը կարելի է ընդլայնել ու լավացնել։ Այսինքն՝ պետությունը պետք է ունենա որոշակի քաղաքականություն։ Տեղական արտադրությունները խթանելը չպետք է թողնվի զուտ բիզնեսի հույսին, այլ պետությունը պետք է սուբսիդավորի, օգնի, ուղղորդի, աջակցի, որպեսզի արտադրությունները հեշտ ընդլայնվել։ Բայց, իմ կարծիքով՝ մի քանի ամիս մենք դեռ խնդիրեր կունենանք, որովհետև այդ անցումը արագ տեղի չի ունենա, քանի որ ապրանքատեսականին շատ- շատ է։ Եթե մի քանի տասնյակ անուն ապրանք լիներ, ապա դա շատ հեշտ կլիներ կոորդինացնել, կամ այլ երկրում գտնել նման անուն ապրանքներ։ Բայց քանի որ ապրանքները շատ բազմազան են, շատ տարաբնույթ են, ապա դա որոշակի խոչընդոտ կառաջացնի։ Սակայն պետք է ասեմ, որ բոլոր դեպքերում մենք սա կանցնենք ։ Շատ կարևոր է, որ սա այսպես են անում։ Եվ խնդիրը չպետք է Թուրքիան լինի։ Մենք խնդիրը պետք է դնենք տեղական արտադրությունը խթանելը, զարգացնելը, որը կփոխարինի ներմուծումներին։ Սա ռազմավարություններից մեկը կարող է դառնալ Հայաստանի համար։

Պարոն Մակարյան, ՊԵԿ-ը վերջին օրերին տնտեսվարողներին պարբերաբար հորդորում է հարկերն ավելի շուտ վճարել։ Հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում հարկային պարտավորությունների կատարումը, մուտքերը բյուջե կարևոր են։ Ներկայումս խնդիր կա՞ այդ մասով։

– Տնտեսվարողները բավականին ակտիվ աշխատում են, կենտրոնացել են իրենց պարտավորությունները կատարելու վրա։ Իրենք գիտակցաբար վճարումները կատարում են, բավականին աջակցեցին հիմնադրամին, այդ թվում՝ մեր անդամները բավականին գումար են փոխանցել։ Նախնական հաշվարկներով՝ այդ գումարները գերազանցում են 1 միլիոն դոլարը։

Թեև պատերազմը դեռ շարունակվում է, սակայն մոտավոր հաշվարկներով արդեն կարո՞ղ ենք ասել, թե ինչ տնտեսական հետևանքներ այն կունենա Հայաստանի համար ու ինչպիսի՞ վնասներով կամփոփենք տարին՝ չմոռանալով նաև կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասները։

-Հայաստանում մի քիչ դժվարացել են պետական գնումների գործընթացները։ Սկսված գնումները հնարավոր է կրճատվեն, որոշ գնումներ կարող են չհայտարարվել։ Պետությունը անցել է որոշակի խնայողական ռեժիմի, հետագա պետական գնումները կարող են նվազել, որն էլ կանդրադառնա բազմաթիվ կազմակերպությունների վրա։ Այս իրավիճակում արդեն նվազել են և դեռ կնվազեն տարբեր կազմակերպությունների վաճառքի հնարավորությունները։ Խնդիր է դառնալու նաև պետական պարտքի վճարումը։ Բացի դրանից՝ որոշ բանկեր վարկեր տրամադրելը անորոշ ժամանակով սառեցրել են ու հայտնի չէ, թե երբվանից կսկսեն վարկեր տրամադրել։ Այս ամենից զատ էլ, կորոնավիրուսի թվերը գնալով աճում են։ Այդ վարակն էլ իր հերթին որոշակի տնտեսական հետևանքներ է առաջացնում։ Բայց այս ամենից զատ, հնարավոր է՝ առևտուրը խթանվի հասկանալի պատճառներով։ Եվ հակառակը՝ շատ ապրանքներ պարզապես չսպառվեն։ Օրինակ՝ այսօր շինանյութի խանութներում բողոք կա, որ շինանյութերի պահանջարկ չկա։ Մարդիկ վերանորոգման տրամադրություն, ժամանակ ու գուցե նաև գումար չունեն։ Համակարգչային տեխնիկայի վաճառքի ոլորտում անկում կա, սարքավորումերի, ընդհանուր շինանյութերի գնումն է նվազել։ Հետևաբար՝ պետությունը ճիշտ կանի՝ պահպանի 23 տոկոս եկամտահարկ վերադարձնելու ծրագիրը շինարարության ոլորտում, որովհետև մենք հիմա հայրենադարձություն կունենանք, մենք Արցախից Հայաստան եկած ընտանիքներ ունենք, որոնք կմնան Հայաստանում ու չեն հեռանա, քանի որ իրենց տները ավիրված են։ Պետությունը պետք է ճիշտ հաշվարկի ու հասկանա, որ այսօր շինարարության մեջքին պետք է կանգնի։

Պարոն Մակարյան, օրերս հրապարակվեց 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Նախորդ տարվա համեմատ, հարկային հավաքագրումների անկում կար։ Սա բացառապես կորոնավիրուսո՞վ է պայմանավորված։

– Այո՛, որովհետև մնացած գործոնների ազդեցության գնահատումը դեռ չկա։ Հետևաբար՝ հիմնական պատճառը, այո՛, կորոնավիրուսն է։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում