Tuesday, 16 04 2024
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին

«Դիվանագիտական հարթակը դարձել է ոտք սրբելու տրյապկա. միայն մեր հաղթանակից է կախված ամեն ինչ»

«Ողջունում եմ վարչապետին, որն իր ուղերձներում միջազգային ամբիոններում պահում է «հող չունենք հանձնելու» կարգախոսը։ Մենք պատրաստ ենք պաշտպանվել ու առաջ գնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն։ Վերջինս ողջունում է նաև վարչապետի ջոկատներ կազմելու և ռազմաճակատ մեկնելու կոչը, բայց հավելում է, որ, դրան էլ գումարած՝ մեզ հրթիռներ են հարկավոր, որպեսզի կարողանանք խոցել հակառակորդի թիրախները։ «Մեզ շատ հրթիռներ են պետք, որ խոցենք հակառակորդի այն արգելված զինատեսակները, որոնք ամեն օր մեր զավտրիկի, աբեդի ու ուժինի մեջ կան»,- ասաց Խուդավերդյանը։

Նրա խոսքերով՝ երբ հակառակորդը լարված է պահում իրավիճակը, իրենք դիմադրում են, իսկ երբ հանդարտվում է, դա նշանակում է, որ իրենք պատրաստվում են հերթական նենգ գործողության։

«Հիմա նորմալ է վիճակը, այնպես է, ինչպես կար։ Մենք այս վիճակը կտեսնենք, քանի դեռ չի եղել այն, ինչին սպասում ենք»,- ասաց Խուդավերդյանը։

Մեր դիտարկմանը՝ իրենք ինչի՞ են սպասում, արդյոք, որ դիվանագիտական հարթակում հաջողություններ լինեն ու զինադադար լինի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դիվանագիտական հարթակը դարձել է ոտք սրբելու տրյապկա։ Միայն մեր հաղթանակից է կախված ամեն ինչ։ Մեր հաղթանակից հետո գլոբալիզմը կապրի իր վախճանը։ Չեն լինի տարերային կամ նենգաբարո պրոցեսներ։ Մի ամբողջ հայ ժողովուրդ դրան պետք է պատրաստվի։ Անի ու ներդնի ամեն ինչ սեփական հարկի տակ սեփական գոյի պահպանման համար, որ չդառնա թափառական երաժիշտ»։

Մեր զրուցակիցը նշեց, որ արդեն ակնհայտ է, որ հակառակորդը հյուծվում է, մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունի, բայց, ի տարբերություն մեզ, կարողանում է նոր վարձկաննր ներգրավել, որոնք իրենց համար զոհ չեն հաշվում։ «Մեր մեկը, նրանց հազարն է։ Մեր մեկը երևում է, իսկ նրանց հազարը չի երևում։ Նա ամենօրյա ռեսուրսի կորուստ ունի՝ մարդկային, տեխնիկայի, զինտեխնիկայի։ Դա ակնհայտ է։ Պարզապես հիմա հակառակորդի տեխնիկան կռվում է մեր ֆիզիկական անձի դեմ։ Բայց հայը պատրաստ է կանգնել մինչև վերջ։ Պետք է աշխատել ռազմամթերքի հզորացման, գերհզորացման վրա ու միանգամից խեղդել հակառակորդին իր որջում։ Հիմա էլ կան կրակոցներ, ԱԹՍ-ներ, կամիկաձեներ, հրթիռներ, գնդակոծություններ, բայց մենք դրանց հանգիստ ընդունում ենք ու ճանապարհ ենք դնում»,-եզրափակեց Արա Խուդավերդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում