Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի

Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարել՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։

Այն մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը, նորից քննարկելով միջնորդությունը ,որոշել էր բավարարել էր այն ու Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։

Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։

Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում