Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ալիևը զգուշանո՞ւմ է Վաշինգտոնից. ռևերանս Մոսկվային

Բաքվի ղեկավար Ալիևը հայտարարել է, թե պատրաստ են քննարկել խաղաղապահների հարցը, բայց այդ դեպքում կառաջարկեն իրենց պայմանները: Միաժամանակ, նա խոսել է նաև ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին, իհարկե ասելով, որ ամեն ինչ կախված է օրակարգից: Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները: Պոմպեոն հայտարարել է, որ նպատակ ունեն հասնել հրադադարի՝ նշելով, որ նախկին երկու փորձերը, որոնք, հիշեցնենք՝ արել էին Ռուսաստանն ու Ֆրանսիան, ձախողվել են: Ինչո՞ւ է երրորդ փորձն անում ԱՄՆ-ն: Արդյո՞ք դա կարող է լինել հերթապահ ինչ-որ փորձ, և մի՞թե Վաշինգտոնն ունի դրա անհրաժեշտությունը; Առավել ևս այն դեպքում, երբ այդ փորձը հաջողության չհասնելու պարագայում դա կարող է իր ազդեցությունը թողնել մինչև անգամ Թրամփի նախագահական ընտրության արդյունքի վրա:

Հետևաբար, եթե Վաշինգտոնը պատերազմի սկզբից մոտ չորս շաբաթ անց, տևական դադարից հետո ցուցաբերում է որոշակի աշխուժացում և նախաձեռնում արտգործնախարարների հանդիպում, պետք է ենթադրել, որ կան որոշակի լուրջ նպատակներ: Կիրագործվեն դրանք, թե ոչ, այլ հարց է, անշուշտ, և պայմանավորված է մի շարք գործոններով, որ ընկած են թե՛ ԱՄՆ նախագահական ներքին գործընթացում, թե՛ ամերիկա-թուրքական, թե՛ ամերիկա-ռուսական և անգամ, թերևս, ամերիկա-իսրայելական հարաբերություններում: Բայց եթե Վաշինգտոնը պետքարտուղարի մակարդակով ձեռնամուխ է եղել ուղիղ միջնորդության և փաստորեն ստանձնել դրա համար պատասխանատվություն, կնշանակի, որ կան լուրջ նպատակներ: Ահա այդ համատեքստում էլ դիտարժան է դառնում, որ հրադադարի խախտման և պատերազմի գործիք դարձած Ալիևը փորձում է Վաշինգտոնում արտգործնախարարական հանդիպումից առաջ որոշակի ռևերանս անել Ռուսաստանի կողմը, հավանության արժանացնելով մոսկովյան գաղափարները: Արդյո՞ք Ալիևը որոշակի անհանգստություն ունի Վաշինգտոնի աշխուժությունից և միջնորդությունից և փորձում է ստանալ Ռուսաստանի բարյացակամություն և, հնարավոր է՝ ինչ-ինչ պաշտպանություն: Իր հերթին, նշանակո՞ւմ է դա, որ Վաշինգտոնի հետ կապված հարցում Ալիևը Անկարայից այդքան էլ մեծ հույսեր չունի: Կամ՝ Ալիևն ունի տեղեկություն, որ վաշինգտոնյան նախաձեռնությունը արտացոլում է որոշակի ռուս-ամերիկյան գործակցություն, և փորձում է հոկտեմբերի 23-ից առաջ որոշակի ռևերանսներ անելով Մոսկվայի կողմ, խաթարել այդ գործակցությունը հնարավորինս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում