Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Բաքուն պատրաստ չէ սակարկել Արցախի անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցի շուրջ. Արցախի ճակատագիրը լուծվում է մարտի դաշտում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի։ Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլյացիային։ Սա ի՞նչ է նշանակում։ Ձեր կարծիքով՝ արդյոք սպառվա՞ծ են հարցը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու բոլոր հնարավորությունները։

– Վարչապետն ասաց այն, ինչի մասին տարիներ շարունակ հրապարակավ նախազգուշացրել եմ մեր բանակցողներին՝ Բաքուն պատրաստ չէ սակարկել Արցախի անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցի շուրջ և այժմ պահը հարմար գտավ հարձակվելու ճակատային գծում, իսկ դիվանագիտական շփումներում ներկայացրեց վերջնագիր: Այսօր Արցախի ապագա ճակատագիրը լուծում է ստանում մարտի դաշտում: Մեզ համար հաջողության մինիմում ծրագիրն այս փուլում չպարտվելն է, իսկ առավել արդյունավետը կլինի թշնամուն այնչափ մահացու հարվածներ հասցնելը, որ վերջինիս ոչ միայն բանակը, այլև թիկունքը, կառավարման համակարգը կազմաքանդվեն: Իսկ բանակցություններ մենք պետք է վարենք այս պատերազմում պոտենցիալ դաշնակիցների քանակն ավելացնելու ու նրանց կոնկրետ գործողությունների դաշտ բերելու համար: Պետք է նաև կարողանանք կանխել թշնամիների՝ մեր դեմ ուղղված իրավաքաղաքական ու դիվանագիտական հնարավոր հարվածները:

Արդյոք պատերազմական դաշտում ունեցած մեր հաջողությունները կարո՞ղ են ստիպել Ադրբեջանին կրկին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։


– Եթե մեր հաջողությունները պատերազմում առարկայական սպառնալիք դառնան ալիևյան վարչակազմի համար, ապա հնարավոր է, որ Բաքուն դիմի այդ քայլին և վերադառնա բանակցային սեղանի մոտ: Այստեղ կարևոր է հասկանալ, որ նման դեպքում ինքներս պետք է որոշենք՝ արդյոք մեզ անհրաժե՞շտ են այդ բանակցությունները, արդյոք գործը ճակատում կիսատ թողնելով՝ մենք նաև նոր պատերազմի դուռը կրնկի վրա բաց չե՞նք թողնելու:

Եթե Արցախի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի, ապա ի՞նչ են քննարկելու Փաշինանն ու Ալիևը հնարավոր հանդիպման ժամանակ (երկուսն էլ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նման պատրաստակամություն էին հայտնել)։ Հնարավո՞ր է՝ նման հանդիպում առհասարակ չկայանա։


– Արցախի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի Բաքվի հետ բանակցային գործընթացի շրջանակներում, բայց դա չի նշանակում, որ խնդրի՝ մեզ համար նպաստավոր լուծման համար մեր դիվանագիտական ջանքերը պետք է սառեցվեն: Օրինակ՝ Արցախի անկախության, ինքնիշխանության ճանաչումը տարբեր պետությունների կողմից կարող է Արցախի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր ծանրակշիռ նախադրյալներ ու երաշխիքներ ստեղծել: Կան քայլեր, որոնք Արցախն ինքն էլ պետք է կատարի, որպեսզի խթանի ճանաչման այդ գործընթացը, բայց դա առանձին թեմա է, որի հրապարակավ քննարկումն օգտակար չեմ համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում