Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1595-ով: 24 ժամում մահացել է ևս 6 հիվանդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի, համավարակի սկզբից մինչ այժմ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 22.803 դեպք:
Ներկայումս կարանտինում է գտնվում 4462, ստացիոնարներում՝ 3071, իսկ քովիդ-հյուրանոցներում՝ 1772 մարդ: