Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Նախագահը Բրյուսելում, իսկ կարևոր շարունակություն լինելու է Վաշինգտոնը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այց է նախաձեռնել Բրյուսել՝ ՆԱՏՕ ու Եվրամիության, Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, որտեղ Սարգսյանն ունեցել է բարձր մակարդակի հանդիպումներ ՆԱՏՕ, ԵՄ ու ԵԽ պաշտոնյաների հետ: Ավելորդ է թերևս արձանագրել, որ հայկական կողմի նախաձեռնությամբ աշխատանքային այդ այցի օրակարգում է Արցախի դեմ թուրքական ահաբեկչական պատերազմը: Ինքնին այն, որ Երևանը նախաձեռնել է այդպիսի այց և այն տեղի է ունենում բավականին օպերատիվ կերպով, անշուշտ խոսում է այն մասին, որ Բրյուսելում արձանագրվել է երկխոսության կարևորությունը: Դրանում կարող են դեր խաղացած լինել մի շարք հանգամանքներ, իհարկե, սակայն տվյալ պարագայում կարևորն այն է, որ արդեն իսկ արձանագրվում է օպերատիվ երկխոսության քաղաքական արժեքը: Թե որն է դրա քաղաքական արդյունքը, սա պետք է իհարկե սպասել և տեսնել՝ հասկանալու համար, թե երկխոսությունը որքանով է եղել առարկայական: Այն, որ կա դրա մեծ ներուժը, հատկապես ՆԱՏՕ առումով, որի անդամ է ահաբեկչական ագրեսիայի պարագլուխ Թուրքիան, անկասկած է:

Հարցն այն է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը որքան է պատրաստ գործի դնել այդ ներուժը իր անդամին ահաբեկչական պատերազմից հետ քաշելու և պատերազմը դադարեցնելու համար: Այստեղ, իհարկե, ահռելի է լինելու ԱՄՆ դերը, և այդ իմաստով շատ կարևոր է լինելու հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի այցը Վաշինգտոն: Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում սպասվում է պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումները՝ Մնացականյանի և առանձին նաև Բաքվի նախարար Բայրամովի հետ: Միաժամանակ, սակայն, սպասվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ձևաչափի երկրորդ փուլի ամփոփումը: Այդ փուլը սկսվեց մինչև պատերազմը, բայց փաստացի ստվերվեց պատերազմի հետևանքով: Ավելին, թող չհնչի տարօրինակ, բայց պետք չէ բացառել և այն, որ Անկարան շտապեց սկսել պատերազմը, որովհետև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի ընթացքն ու ամփոփումը կարող էին բերել այնպիսի զարգացումների, որոնք Թուրքիայի համար պրակտիկորեն աննպատակահարմար դարձնեին պատերազմի սանձազերծումը Արցախի դեմ: Համենայնդեպս, ակնառու է, որ Անկարան և Բաքուն էապես շտապել են օգտագործել երկու նպաստավոր պահ՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրության եզրափակիչ թեժ ներքին լարում, և լարում Արևմուտք-Ռուսաստան հարաբերության տիրույթում՝ Բելառուսի և Նավալնու հարցում: Իսկ այն, որ ագրեսիվ Էրդողանին քաղաքական ռեսուրսով զսպելու «մենաշնորհը» պատկանում է Նահանգներին, թերևս կասկածից վեր է: Իսկ այդ իմաստով, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ձևաչափը Երևանն անշուշտ դիտարկում էր այն ձևաչափերի շրջանակում, որոնց մասին հուլիսյան ադրբեջանական սադրանքից հետո հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի՝ տավուշյան սադրանքի տապալումից հետո Անկարան սկսեց խոսել խիստ և աննախադեպ ագրեսիվ հռետորաբանությամբ, ինչի առիթով էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանն ազդարարեց, որ կա Թուրքիայի զսպման համար այլ ձևաչափերում Հայաստանի քաղաքականությունն աշխուժացնելու անհրաժեշտություն: Ասել կուզի, միայն ռուսական ռազմական անվտանգային ներկայությամբ ձևաչափը բավարար չէ Անկարային զսպելու համար: Եվ սրա պատասխանը շատ պարզ է, ու մենք դա տեսնում ենք այսօր: Դա բավարար չէ ոչ այն պատճառով, որ բավարար չէ Անկարային զսպելու ՌԴ ցանկությունը: Պարզապես այդ կարողությունը բավարար է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանի առումով զսպելու համար, իսկ Արցախի ուղղությամբ զսպումը փաստորեն չի գործում: Որովհետև ՌԴ մոտ ներկայումս կենսունակ են առավելապես ռազմական-անվտանգային զսպման մեխանիզմները, որոնց առումով Արցախի ուղղությամբ Մոսկվան ունի բաց ծավալվելու իրավա-քաղաքական սահմանափակումներ:

Ահա այդ պարագայում է, որ առաջ է գալիս քաղաքական զսպման մեխանիզմի, կարողության հարցը և, ըստ այդմ, այդ հարցում Թուրքիայի վրա գործուն ազդեցություն ունեցող Նահանգների հետ աշխատանքի: Ռազմավարական երկխոսության երկրորդ փուլն անկասկած լինելու էր Երևանի կարևոր աշխատանքը այդ ուղղությամբ, և Անկարան անշուշտ փորձեց այսպես ասած՝ առաջ անցնել և չկորցնել ժամանակ: Այս տեսանկյունից, հարցը, սակայն, հայկական կողմի համար շարունակում է լինել օրակարգում և մնալ կարևոր, և գուցե դառնալ առավել կարևոր, հաշվի առնելով և այն, որ հայկական բանակն ու հայ ժողովուրդը փաստորեն թույլ չտվեցին Թուրքիային ու Բաքվին, այսպես ասած, որևէ նվաճում արձանագրել այդ ժամանակի ընթացքում: Հետևաբար՝ Վաշինգտոնում զուտ պատերազմի հարցում Պոմպեոյի հետ հանդիպման հանգամանքից զատ, շատ կարևոր է նաև ապահովել ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի բովանդակային արդյունավետությունը, քանի որ ԱՄՆ վարքագիծը թե՛ այս փուլում, թե՛ ռազմավարական հեռանկարով էապես պայմանավորված է լինելու դրանից: Իսկ ԱՄՆ վարքագծից՝ դուր գա այդ իրողությունը որևէ մեկին, թե ոչ, պայմանավորված է լինելու ռեգիոնալ կայունությունը Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում