Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն առողջացած, 1131-ը մահվան ելքով: Այլ պատճառով մահվան ելքերը 327-ն են։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 362293 թեստավորում:
Այսպիսով` հոկտեմբերի 22-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 2306 դեպք, 10 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։