Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն ասել է, որ ազատված բոլոր պատանդների առողջական վիճակը, որոնց ավելի վաղ զինված տղամարդը պատանդ էր վերցրել Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկի մասնաճյուղում, կայուն է գնահատվում։
Նրա խոսքով՝ ազատված պատանդներից ոչ ոք վնասվածքներ չունի: Այժմ նրանց հարցաքննում են քննչական միջոցառումների շրջանակներում, հաղորդել է գերատեսչության պետի տեղակալը:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր Զուգդիդի քաղաքում բոլոր պատանդներին ազատելու և նրանց պատանդ վերցրած տղամարդու որոնումները շարունակելու մասին:
Գերատեսչության տվյալներով ՝ հարձակվողն ու երեք պատանդները լքել են շենքը: Ինչպես հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, նա նրանց հետ ոստիկանական մեքենայով դեպի Աբխազիա է մեկնել: