Վրաստանի Դմանիսի քաղաքում (Քվեմո-Քարթլիի տարածաշրջան, սահմանակից է Հայաստանին և Ադրբեջանին) հրաձգություն է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտակայքում, կան վիրավորներ, հաղորդել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:
Դեպքի մանրամասներն անհայտ են, ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել տեղեկատվությունը: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունեն հոկտեմբերի 31-ին:
«Դմանիսիում, մեր կուսակցության գրասենյակի մոտ, լուրջ սադրանք է տեղի ունեցել, որին մենք սովոր ենք… որքան գիտեմ, կրակոց է հնչել, կան վիրավորներ… Նման պահին անհրաժեշտ է իրավապահ մարմինների ամենախիստ արձագանքը»,- ասել է Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում: