Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Դեպի ուր կգնան երեք նախկին նախագահները. բացառիկ պահ

Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահների հանդիպումն ու քննարկումը, որի օրակարգում եղել է Արցախի պատերազմն ու ստեղծված իրավիճակը, հասկանալիորեն արժանացել է մեծ ուշադրության: Ի վերջո, ընդամենը երեք շաբաթ առաջ գրեթե անիրական էր թվում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են նստել մեկ սեղանի շուրջ և քննարկել քաղաքական կարևոր հարցեր: Մյուս կողմից, այդ հանդիպման մասին առայժմ կա միայն փաստն արձանագրող տեղեկություն, իսկ բովանդակության ու եզրահանգումների մասին հանրությունն առայժմ իրազեկ չէ: Տուրք տալ այդ բացառիկ հանդիպման մասին հայաստանյան մեդիադաշտի համար սովորական արտահոսքերին, թերևս կլինի անհամարժեքություն, որովհետև խոսքը բոլորովին ընթացիկ քաղաքական կյանքի մասին չէ, հետևաբար՝ հույժ կարևոր է բովանդակային ճշգրտությունն ու ստույգությունը: Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ հանդիպման մասնակիցներն իրենք չգործեն միմյանց թիկունքում, և գլխավորը՝ չգործեն պետության թիկունքում: Այն, որ Հայաստանին այսօր ռազմական ամրագույն ճակատին զուգահեռ պետք է նաև դիվանագիտական ոչ պակաս ամուր և, իհարկե, միաժամանակ ճկուն ճակատ, անկասկած է: Անկասկած է նաև, որ չնայած իրենց պաշտոնավարման տարիների համար արժանացած քննադատությանը, մեղադրանքներին, հարցադրումներին, նախկին նախագահները կարող են ռեսուրս լինել այդ ճակատի ամրության և ճկունության համար, նույնպես, երևի թե, անկասկած է: Կլինեն, թե ոչ, սա է իհարկե խնդիրը, և այստեղ է, որ շատ կարևոր է դառնում նրանց հանդիպման բովանդակությունը: Խոսքը միատարրության մասին չէ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն անշուշտ ունի իր պատմությունը և իր պատկերացումը արցախյան հարցի և հետագա հեռանկարների առնչությամբ:

Խնդիրն այն է, սակայն, որ յուրաքանչյուրը՝ ունենալով իրենը, կարողանան գտնել ընդհանուրը: Սա, անշուշտ, չի լինելու դյուրին, սակայն եթե եղել է այդ գործընթացը սկսելու և առնվազն ֆիզիկական իմաստով մեկտեղվելու կամք, ապա պետք չէ բացառել, որ պետության համար բարդ այս իրավիճակում կարող է գտնվել կամք նաև նպատակային մեկտեղման հնարավորություն ու վճռականություն: Այդ իմաստով, նախկին նախագահները կարող են թե՛ բավականին թուլացնել ու ջլատել Հայաստանը՝ նրանք ունեն այդ ռեսուրսը, որքան էլ չհնչի ցավալի, և թե՛ կարող են ուժեղացնել ու ամրացնել Հայաստանը, անգամ ամրացնել մինչ այդ ջլատ և թույլ, խոցելի կետեր: Նրանք անշուշտ ունեն նաև այդ ամրացման ռեսուրսը: Մեկտեղվելու հանգամանքը հույս է ներշնչում, որ նրանք ընտրել են երկրորդ տարբերակը, կամ գոնե նայում են այդ ուղղությամբ: Այստեղ թերևս պետք է իր հերթին խրախույսի իր գործառույթը չխնայի հանրությունը, այդ թվում նաև այն բանի համար, որ հարկ եղած և սխալ ուղղությամբ գնալու դեպքում հանրությունը հանգիստ խղճով չխնայի նաև այդ սխալ ուղղությամբ գնացողներին: Բայց այժմ, կրկնենք, թերևս արժե չխնայել գործընթացը ճիշտ ուղղության վրա պահելու հնարավոր հանրային ջանքն ու ռեսուրսը, մնացյալի համար պատասխանատվությունը թողնելով նախկին նախագահների վրա, որոնք ոչ միայն ունեն Հայաստանին բացառիկ հնարավորություն պարգևելու շանս, այլ իրենք էլ ստացել են բացառիկ շանս հանրության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում