Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզի Զուգդիդի քաղաքում «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղ ներխուժած և շուրջ ութ ժամ ավելի քան տաս մարդու պատանդ պահած տղամարդը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքը:
«Զուգդիդիում ավարտվել է հատուկ գործողությունը: Ըստ առկա տեղեկությունների՝ հանցագործը հանձնվել է ոստիկանությանը»,- հայտնել է հեռուստաալիքը: