Տղամարդը, որն ավելի քան 5 ժամ է, ինչ պատանդներ է պահում Զուգդիդի քաղաքում գտնվող “Վրաստանի բանկ”-ի մասնաճյուղերից մեկում, ևս մեկ մարդու է բաց թողել: Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը:
Խոսքը 55-ամյա կնոջ մասին է,որ մի քանի րոպե առաջ դուրս է վազել շենքից և ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է անվտանգ վայր: Այսպիսով, պատանդ է մնում 18 մարդ: