Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 5-րդ տուրի վերջին 8 հանդիպումները: A, B, C և D խմբերում վերջին տուրից առաջ 1/8 եզրափակչի ուղեգրեր ձեռք բերեցին «Տոտենհեմը», «Ինտերը», «Շալկեն», «Լիոնը», «Մանչեսթր Յունայթեդը», «Վալենսիան» և «Բարսելոնան»: Փաստորեն, այս խմբերից 1/8 եզրափակչի ութ թիմերից յոթն արդեն հայտնի են, և վերջին տուրում մնում է միայն պարզել, թե «Կոպենհագեն»-«Ռուբին» զույգից ով կմիանա 7 երջանիկներին:
«Ինտեր»-«Տվենտե» 1:0,
«Տոտենհեմ»-«Վերդեր» 3:0
«Հապոել»-«Բենֆիկա» 3:0
«Շալկե»-«Լիոն» 3:0
«Ռեյնջերս»-«Մանչեսթր» 0:1
«Վալենսիա»-«Բուրսասփոր» 6:1
«Ռուբին»-«Կոպենհագեն» 1:0
«Պանատինայկոս»-«Բարսելոնա» 0:3: