Պատերազմը մեզ պարտադրվել է, և մենք պարտադրված ենք նաև հաղթել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ, գնդապետ Հովհաննես Հարությունյանը:
Նա նշեց, որ մարտի դաշտում երբեմն տարածքներ են հանձնվում, բայց հետագայում այն վերադարձնելու նպատակով. «Հիշենք՝ Կուտուզովն էլ հանձնեց Մոսկվան, բայց հիմա Մոսկվան ռուսներինն է, ֆրանսիացիներինը չէ: Երբեմն մարտավարական նպատակով են տարածքներ հանձնվում, երբեմն՝ պարտադրված, բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ այսօրվա զինվորականը՝ սկսած գեներալից մինչև շարքային զինվորը, հստակ նշում են՝ բոլորը հետ ենք բերելու: Ես վստահ եմ, որ հետ կբերեն, մենք պարտադրված ենք դա անել»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, թե երեկվա մարտական գործողությունները, հայկական կողմի հաջողությունները հնարավոր է բեկումնային համարել, Հարությունյանը նշեց. «Այո, իհարկե, պատերազմն էլ շախմատի նման է՝ «ժերտվա» ես տալիս, որ ավելի մեծ ֆիգուր շահես, լինում է նաև, որ անվերադարձ ես տալիս, բայց այսօրվա մեր զինվորի ոգին թույլ չի տա անվերադարձ տալ»:
«Եթե ուզում ենք հարձակվել, ուզում ենք հաղթել, ազգովի բանակ պիտի դառնանք»,- ընդգծեց ազատամարտիկը:
Մանրամասն՝ տեսանյութում: