Ինքնաձիգով եւ նռնակով զինված տղամարդը բանկի բաժանմունքնում պատանդներ Է վերցրել Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում: Հոկտեմբեի 21-ին այդ մասին հայտնում Է Վրաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիք:
Հեռուստաալիքի տվյալներով՝ չարագործի մոտ պատանդ են ինչպես «Վրաստանի բանկի» բաժանմունքի սպասարկյալներ, այնպես Էլ բանակի աշխատակիցներ: Տղամարդու առաջադրած պահանջների մասին տեղեկատվություն չկա: Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանության աշխատակիցներ եւ հատուկ նշանակության ջոկատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: