Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Իրանում մեկնարկած զորավարժությունները մեսիջ չեն ո՛չ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին

«Իրանում սկսված զորավարժությունները որևէ կերպ չենք կարող կապել Արցախում, արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական իրավիճակի հետ։ Որևէ կապ չկա։ Այդ զորավարժությունները նախապես պլանավորված էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։

Նշենք, որ Իրանի «Velayat Sky-99-ի պահապանները» ծածկագրով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօրվանից սկսել են լայնածավալ զորավարժություններ, որոնք ընդգրկելու են երկրի տարածքի կեսից ավելին: Գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտարարել է, որ զորավարժությունը, որում ներգրավված են բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, ուղղված է մարտական պատրաստվածության բարձրացմանը: Հրամանատարի խոսքով՝ առաջիկա զորավարժության ժամանակ կկիրառվեն տարբեր տեսակի հայրենական արտադրության հրթիռային համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային պատերազմական սարքավորումներ և կապի համակարգեր, որոնք հակազդում են օդային սպառնալիքներին փոքր, միջին և մեծ բարձրություններում: Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը զորավարժությունների ընթացքում նախատեսում են օդ բարձրացնել կործանիչներ, ռմբակոծիչներ ու անօդաչու թռչող սարքեր՝ հավելել է նա:

«Նման մասշտաբի զորավարժությունները ավելի քան կես տարի առաջ են պլանավորվում։ Ես զորավարժությունները չեմ կարող կապել Իրանի հյուսիսում, Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Դրանք պլանավորված, լայնամասշտաբ, շատ մեծ զորավարժություններ են։ Սա նաև ոչ մի կերպ չի կարելի դիտարկել ինչ-որ ուժի ցուցադրման փորձ կամ այլ բան։ Իրանը ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին ուժի ցուցադրման խնդիր չունի։ Իրանի թշնամիներն այլ երկրներ են։ Պարզապես Իրանը զգոնությունը մեծացրել է իր հյուսիսային սահմաններում։ Սակայն, կրկնում եմ, զորավարժությունները մեսիջ չեն ո՛չ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին»,- ասաց Վարդանյանը։

Նշենք, որ այսօր իրանական լրատվամիջոցները, մասնավորապես իրանական Arteshmedia պորտալը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Կիոմարս Հեյդարը այցելել է երկրի հյուսիսային սահմանը, մասնավորապես՝ Խուդաֆերինի ջրամբար։ Հիշեցնենք, որ այդ հատվածի արցախյան մասում երեկ հակառակորդը հետ է շպրտվել՝ ունենալով զգալի կորուստներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում