Լուրեր
Ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից
  • 12:51
  • 2020-10-21
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Ռազմական դրության պայմաններում հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակությունների ապրանքների ներմուծումն ազատել Ավելացված արժեքի հարկից, որպեսզի կարողանան այդ ապրանքները հանձնել պետությանը առանց հարկային պարտավորությունների:

«Առաջարկվում է ԵԱՏՄ երկրներից այդ ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից»,- նշեց փոխնախարարը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *