Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարաելու մասին օրենքի նախագիծը:
«Պատերազմում գտնվող մեր հայրենակիցներից շատերը` թե կադրային զինվորականությունից, թե աշխարհազորից, ունեն վարկային պարտավորություններ»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը` հավելելով, որ նրանց տոկոսների մուծումը պետք է կամ սառեցվի, կամ կանգնեցվի:
Նրա խոսքով` պետք է լուծում գտնել, որ առաջնագծում գտնվող մարդկանց ընտանիքները վարկային բեռի տակ չմնան. «Առաջնագծում գտնվող մարդիկ պետք է հանգիստ լինեն իրենց ընտանիքների համար»:
Մանրամասն՝ տեսանյութում: