Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարաելու մասին օրենքի նախագիծը:
«Առաջարկվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները առանց հարկային հետևանքներ կրելու ներեն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները, ընդ որում` ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլև մայր գումարները»,- հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: