Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Ադրբեջանում կառավարություն չկա. Ռուսաստանն ու Իրանը պետք է չուշանան

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները՝ Մակրոնն ու Պուտինը, հեռախոսազրույց են ունեցել արցախյան պատերազմի թեմայով, խոսելով ՄԱԿ ԱԽ գծով գործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին: ՌԴ նախագահն ու Ֆրանսիայի նախագահը, այսպես ասած, երկու անհաջողակներն են դիվանագիտական նախաձեռնությունների իմաստով: Իհարկե, անհաջողակությունն այս դեպքում հարաբերական կամ պայմանական է, բայց խոսքը այն մասին է, որ նրանք եղել են երկու հրադադարի նախաձեռնողներ, ինչը, սակայն, չի դարձել իրականություն: Հոկտեմբերի 9-ին Պուտինի նախաձեռնությամբ և որոշակիորեն նաև նրա մասնակցությամբ եղավ հրադադարի նախաձեռնություն ու քննարկում, որը, սակայն, այդպես էլ չդարձավ իրականություն: Հոկտեմբերի 18-ին էլ այդպիսի նախաձեռնության ու հրադադարի պայմանավորվածության մասին հայտարարեց Ֆրանսիան, ինչը, սակայն, դարձյալ եղավ ապարդյուն:

Այդպիսով, եթե փոքր-ինչ ընդհանրացնենք, ապա Պուտինին ու Մակրոնին միավորում են երկու չկայացած հրադադարները, որոնք խորքային առումով այլ բան չեն, քան հարված նրանց անձնական հեղինակությանը: Ընդ որում, այստեղ հարցն այն է, որ սա առավել ցավոտ խնդիր է ՌԴ նախագահի համար, քանի որ խոսքը նրա պետության հռչակած կենսական շահերի տարածք-ռեգիոնի մասին է, որտեղ փաստորեն Պուտինի խոսքն այլևս չունի կշիռ, որը թույլ կտա վերականգնել կայունությունն այդ ռեգիոնում: Բաքուն, վերածվելով Անկարայի պլացդարմի և պատերազմի գործիքի, ըստ էության արժեզրկել է ՌԴ նախագահի քաղաքական կշիռը Կովկասում: Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է անել Պուտինն այդ կշիռը վերականգնելու համար: Հնարավոր է դիտարկել, իհարկե, շատ անելիքներ՝ թե՛ քաղաքական, թե՛ նաև ռազմական դաշտում: Օրինակ՝ ՌԴ-ն զորավարժություն է սկսել Կասպիական նավատորմով, որը իրականացվում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի օդուժի հետ գործակցված: Ազդո՞ւմ է այդ հանգամանքը Բաքվի վրա, թե՞ ոչ: Անկարայի վրա այդ հանգամանքը չի ազդելու, սա ակնառու է, հետևաբար՝ որպեսզի ազդի Բաքվի վրա, Բաքուն պետք է շոշափելիորեն զգա այդ նավատորմի ուժն ու այն, որ Թուրքիան չի կարող պաշտպանել դրանից:

Ռուսաստանն ու Իրանն ունեն Ադրբեջանի տարածքում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու լեգիտիմ իրավունք, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսաստանն ու Իրանն իրենց այդ իրավունքը իրականացրել են, օրինակ, Սիրիայում, իհարկե սիրիական կառավարության հավանությամբ և կոչով: Սպասել, թե լինելու է այդպիսի կոչ ադրբեջանական կառավարությունից, իհարկե մոլորություն է: Մյուս կողմից, սակայն, խնդիրն այս իմաստով ունի բոլորովին այլ շերտեր: Նախ՝ անկասկած է, որ Սիրիայում անգամ կառավարական հավանություն չունենալու դեպքում Մոսկվան ու Թեհրանը կատարելու էին իրենց հակաահաբեկչական քայլերը, ահաբեկիչներին դիտարկելով իրենց կենսական շահի սպառնալիք: Նույն վիճակը ներկայումս Արցախի դեմ ահաբեկչական պատերազմն ու Կովկասի թուրքական ահաբեկչանացման պարագայում է, ըստ այդմ՝ Մոսկվան ու Թեհրանը կարող են չսպասել Ադրբեջանի կառավարության հավանությանը կամ դիմումին: Առավել ևս, և սա առանցքայինն է, որ ներկայումս, մեղմ ասած, հարաբերական է Ադրբեջանի կառավարություն հասկացությունը: Ռուսական հետախուզությանը հղում անելով՝ ռուսական «Կոմերսանտն» էր հստակ տեղեկություն հրապարակել, որ Արցախի դեմ պատերազմը ղեկավարել են թուրքական պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը:

Ադրբեջանի կառավարություն չկա և սա իր հերթին ևս մի լեգիտիմ առիթ է Ռուսաստանին ու Իրանին հակաահաբեկչական գործողություն իրականացնելու և Ադրբեջանում կառավարություն ձևավորելու համար, քանի դեռ այն չեն ձևավորել ահաբեկիչները, որ սպառնում են Ռուսաստանին և Իրանին: Ի դեպ, Ֆրանսիան այդ իմաստով կարող է ունենալ հիմնարար նշանակություն, դառնալով Արցախի անկախությունը ճանաչող առաջին պետությունն ու այդպիսով էապես բարենպաստ դարձնելով հակաահաբեկչական գործողության միջավայրը ՌԴ և Իրանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում