Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Ռազմական դրության պայմաններում հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հարցի, թե արդյոք օրենքը կվերաբերի՞ արդեն ներմուծված ապրանքներին, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց. «Նախագիծը նախատեսվում է կիրառության մեջ դնել սեպտեմբերի 27-ից: Եթե նախկինում ներմուծված ապրանքը այժմ նվիրատվության կարգով հանձնվում է պետությանը, ԱԱՀ-ն գումարվում է ծախսերին»:
Մանրամասն՝ տեսանյութում: