Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

«Բայրաքտարները»՝ հայկական գետնին. կարևոր փոփոխություն

Տեսնես ինչքա՞ն «Բայրաքտար» ունեն, ֆեյսբուքյան գրառում էր արել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, ներկայացնելով թուրքական արտադրության «Բայրաքտար» տիպի ԱԹՍ-ներից հերթականի խոցումը: Հայկական կողմը վերջին երկու օրերին ներկայացրել է արդեն երկրորդ խոցված «Բայրաքտարը»: Այստեղ առանձնահատկությունն այն է, որ հայկական զինուժի համար այդ ԱԹՍ-ները ստեղծել են որոշակի խնդիրներ, այսպես ասած, տեխնոլոգիական նորություն լինելու առումով:

Ընդհանրապես, «Բայրաքտարները» թե՛ Սիրիայում՝ Իդլիբում, թե՛ Լիբիայում բավականին խնդիրներ էին ստեղծել ՀՕՊ համակարգերի համար, որոնք հիմնականում ռուսական են, ինչպես հայկական զինուժի պարագայում: Եվ ահա, Երևանը ներկայացնում է արդեն երկրորդ խոցված թուրքական անօդաչուն, կամ, այլ կերպ ասած՝ կոտրվում է դրանց անորսալիության միֆը: Սա ոչ միայն հոգեբանական կարևոր գործոն է մեզ համար, հայկական զինուժի համար, այլ գործնականում նաև տեխնոլոգիական կամ ռազմարդյունաբերական, եթե կարելի է ասել այդպես: Եվ միևնույն ժամանակ, իհարկե, նաև քաղաքական, ռազմաքաղաքական: Այդ ամենը տվյալ պարագաներում կազմում են մեկ ամբողջական հանրագումար: Պատերազմի, այն էլ լայնածավալ պատերազմի պարագայում չկա մեկ առանձին վերցրած գործոն և դրանց ամբողջությունը կազմում է ռազմաքաղաքական այն պաշարը, որով պետությունները պատերազմում են թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական-քաղաքական ճակատում: Իսկ ներկայումս, ինչպես ակնառու է, կարևորագույն գործընթացները ծավալվում են այդ երկու զուգահեռով, ինչի վկայություն է և այն, որ վարչապետ Փաշինյանը բավականին աշխուժացրել է շփումները տարբեր քաղաքական ուժերի հետ, նաև հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախկին երկու նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ:

Նիկոլ Փաշինյանն ի դեպ գրառում էր արել նաև «Բայրաքտարների» առումով՝ նշելով, որ մինչ այժմ եղել են մոտ տասնյակի չափ խոցումներ, սակայն նրանցից որևէ մեկը չի ընկել Արցախի ՊԲ ենթակայության տարածքում, այսինքն՝ հնարավոր չի եղել դրանք ստանալ: Սա ամենևին զուտ տեխնիկական գրառում չէ, սա կարևոր քաղաքական նշանակություն ունեցող ազդակներ պարունակող գրառում է: Այսինքն՝ հայկական կողմը ստացել է «Բայրաքտարները» տնօրինելու հնարավորություն, ինչը մեր նշած փաթեթային ռազմաքաղաքական փոփոխության ոչ երկրորդական նախադրյալ-դետալ է լայն իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում