Այսօր՝ վաղ առավոտյան,Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ: Ավելի համառ մարտեր են ծավալել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցրել է հարձակողական մի շարք գործողություններ՝ հակառակորդին հետ շպրտելով ելման բնագծեր: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ երեկոյից սկսած՝ մեր ստորաբաժանումներին հաջողվել է խոցել հակառակորդի ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթարներ: Այս պահին էլ իրավիճակը լարված է մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին»- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Մանրամասն՝ տեսանյութում: