Մեր ՊԲ մարտական այս գործողություններն ունեն հստակ մարտավարություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական փոքր դիվերսիոն խմբերը ներթափանցում են չբնակեցված բնակավայրեր, նկարահանումներ են անում՝ ազդելով սեփական հանրության, բայց ցավալիորեն՝ նաև մեզ վրա:
Նրանց բոլոր մուտք ու ելքերը ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր այլ գործողություններով: Ես բոլորին խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել: Իրավիճակը կայուն և վերահսկելի է: Որոշ գործողություններ դեռ չեն նշանակում հաջողություն», – ասաց ՊՆ ներկայացուցիչը: