«Օրակարգում պատերազմական իրավիճակն էր: Խնդիրը ոչ թե այն է, թե վարչապետն ուզում է թաքցնել այն, ինչ ասելու էր, այլ խնդիրն այլ հարթության մեջ է՝ խոսակցություններ կան, որ լսում է նաև մեր հակառակորդը՝ հետևելով մեր մամուլին, և դրանից կարող է օգտվել: Միայն դա է պատճառը, որ վարչապետը հրապարակավ՝ հեռուստատեսությամբ կամ իրեն բնորոշ «լայվով» չի ասում այն, ինչ մեզ ասաց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի հանդիպմանը:
«Ընդհանուր մթնոլորտի և հոգեբանական առումով բոլորի մոտ բացարձակ փոխըմբռնում կար, բոլորը հասկանում և գնահատում են ռեալ իրավիճակը, ոչ մեկը իրականությունից կտրված չէ կամ զգայական պոռթկումների դաշտում չէ: Սառը կշռադատումներով առաջարկներ արվեցին: Ինձ համար ընկալելի և ընդունելի էր վարչապետի՝ խնդիրը ներկայացնելու և լուծումները քննարկելու մոտեցումները»,- նշեց Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: