ԱՄՆ-ը պատրաստակամ է նստելու Իրանի հետ բանակցային սեղանի շուրջ՝ չնայած իրենց կողմից իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությանը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը՝ տեսանյութի ֆորմատով ելույթ ունենալով Պարսից ծոցում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում: Հանդիպումն անցկացվում է ռուսական նախաձեռնությամբ, որը վարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Շարունակելով վախի ու սարսափ սերմանող ռեժիմի վրա առավելագույն ճնշման մեր արշավը՝ մենք պատրաստ ենք Իրանի հետ բանակցելու համապարփակ համաձայնագրի շուրջ, ինչպես նախանշել է պետքարտուղար Պոմպեոն»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք էր հայտնել, որ իր վերընտրվելու դեպքում Իրանը պատրաստ կլինի ԱՄՆ-ի հետ նոր համապարփակ համաձայնագիր կնքելու: