Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՄԱԿ-ի հայտարարությունն ուշացած է, քանի որ արդեն 24 օր պատերազմ է ընթանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՇվեյցարիաՀայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա):

– Նախօրեին Հունաստանի առաջարկը ԵՄ մի շարք երկրների կողմից մերժվեց՝ կապված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հետ: Պատժամիջոցներին դեմ են արտահայտվել Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Հունգարիան ու Մալթան: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Դա զանազան պատճառներ ունի, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Նախևառաջ հենց ադրբեջանական կողմից Մալթայում տեղի ունեցավ թղթակցուհու սպանությունը, որը ադրբեջանական SOCAR ընկերության խնդիրներով էր զբաղվում: Զարմացած եմ, իհարկե, Գերմանիայի դիրքորոշումից, քանի որ գերմանացի պատգամավորները հենց Ստեփանակերտից հայտարարեցին, թե ողբերգությունն ինչ մասշտաբների է հասել, և ինչ է նշանակում Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև Իսրայելի սպառազինությունների հարձակմանը ենթարկվելը: Զարմացած չեմ Հունգարիայի պահվածքից հայտնի պատճառներով՝ սկսած Սաֆարովին ազատ արձակելու այլանդակ քայլից: Սա նշանակում է, որ մեր թե՛ պետական, թե՛ հասարակական դիվանագիտական հնարավորություններով այս ճգնաժամային վիճակում դյուրին չէ այդ խնդիրները լուծել: Դու չես կարող նման պայմաններում փոխել քո դիվանագիտական կորպուսին, դա արդեն վարչապետի և ԱԳ նախարարի գիտենալիք խնդիրն է: Սա որդեգրվելիք ռազմավարության հետ է կապված: Այսինքն՝ դիմել այլ քայլի՝ լավ իմանալով, որ պետք է պարտվեն, ես այդ քայլը չեմ հասկանում: Այսինքն՝ ո՞նց որոշեց Հունաստանի ներկայացուցիչն այդ քայլին գնալ, երբ նախօրոք պետք եղած համաձայնությունները ձեռք չէր բերել:

– Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել, որտեղ կարևորել է Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Նախ պետք է արձանագրել, որ իրենք ուշացել են, երկրորդ՝ ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչ միջոցներ են ընդհանրապես հայթայթելու, այսինքն՝ ինչ տեսակ մասնագետներ, փորձագետներ, որոնք կարող են առաջարկել Արցախի իշխանություններին, որպեսզի կարողանան այդ հսկողությունն իրականացնել: Ինձ համար այս մոտեցումը շատ գովելի է, բայց նախ՝ այն արդեն ուշացել է, քանի որ արդեն 24 օր պատերազմ է ընթանում՝ հակառակ նրան, որ Արցախի իշխանությունները տարիներ ի վեր խնդրում են, առաջին հերթին՝ ԵԱՀԿ անդամ երկրներին, բայց նաև այլ երկրների, միջազգային կառույցներին, որ տեղադրվի միջադեպերը վերահսկող մեխանիզմ:

Իմիջիայլոց, նույնկերպ հարկավոր կլինեն դրանք տեղադրել նաև Հայաստանի սահմանին ընդհանրապես: Հաջորդը. այս տեսակ ցանկությունը ոչ մի բանի չի ծառայում, եթե հետո հսկիչները չկարողանան պետք եղած ձևով ասել, թե ով է իրականության մեջ խախտել զինադադարը: Այստեղ մարտավարական խնդիրներ էլ կան, թե ինչպես Պաշտպանության բանակը պետք է շարժվի, ինչպես պետք է եզրակացության հասնի: Այս պահին իրողությունը, որքան հասկացա, այդքան մեզ համար նպաստավոր չէ: Բայց գիտեմ, որ մենք ռազմական ռեսուրսներ ունենք, ինչպես նաև ունեինք ժամանակին, երբ շատ ավելի մեծ էր տարբերությունը զինամթերքի և այլ պայմանների Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի միջև: Հայկական ուժերը կարողացան մեծ հաջողությունների հասնել՝ նույնիսկ ազատագրելով ավելի շատ տարածքներ, քան երևակայելի էր: Դրա համար ես այդքան կատաստրոֆիկ չեմ նայում նրան, ինչը վերաբերում է մեր հնարավորություններին, մեր ուժերին: Բայց իրենք էլ պետք է հասկանան, թե սա ինչ է նշանակում: Արդյոք հսկողների տեղադրումն առաջի՞ն փուլն է իսկական զինադադարի հասնելու, իսկ հետո Ղարաբաղի իշխանություննե՞րը պետք է որոշեն, թե այսուհետև որոնք են լինելու քաղաքական քայլերը: Որովհետև մի բան է՝ ոչ իրատեսական, դատարկ հերոսական հայտարարություններով ասպարեզ գալը և դա անելը ի հաշիվ հայկական կյանքերի, այլ բան է իրատեսական լուծման հասնելը, որը, սակայն, կկարողանա ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում