Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Թող պատերազմը վերջանա, երկու օր էլ խաղաղության համար կթխեմ Երևանում ու կգնամ իմ Արցախը

Արցախի կենտրոնական շուկայում ամենահամով ժենգյալով հաց թխող տիկին Արմինեն ժամանակավորապես իր աշխատանքի տեղը փոխել է։ Արդեն 3 օր է նույն համեղ ժենգյալով հացերը թխում է արդեն Երևանի Աբովյան փողոցում, օրը 200 հատ։ Ամբողջ հասույթն էլ փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամին։ Մեր նկարահանման պահին Ժենգյալով հաց գնելու համար մեծ հերթ էր գոյացել։ Մարդիկ գնում էին հացը, նախ որ սիրում են, ապա որ ամբողջ հասույթը փոխանցվելու է հիմնադրամին։

Տիկին Արմինեն երեք օր առաջ էր տեղափոխվել Երևան, երբ հասկացել է, որ արդեն ապաստարանում էլ անվտանգ չէ։ Սահմանին կռիվ տվող տղան է հորդորել դուրս գալ Ստեփանակերտից։ Եկել է, բայց սրտով, մտքով ու հոգով Արցախում է։ «Հենց պատերազմը ավարտվի, երկու օր էլ խաղաղության համար Երևանում ժենգյալով հաց կթխեմ ու անմիջապես կգնամ Արցախ։ Տունս ավիրված է, բայց մեկ օր էլ չեմ մնա, հաջորդ օրը կգնամ ու նորից տունս կսարքեմ, էլի Ստեփանակերտի կենտրոնական շուկայում ժենգյալով հաց կթխեմ, թե խաղաղություն լինի»,-«Առաջին լրատվական»-ին ասաց տիկին Արմինեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում