Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Մեզ վատ առաջարկ է արվում. Չպետք է հանձնվենք, ելքը որոշվելու է մարտի դաշտում․ Գարեգին Չուգասզյան

Սեպտեմբերի 27-ից հետո մեր ամբողջ ժողովուրդը գիտակցում է, որ Հայաստանը հայտնվել է նոր իրավիճակում, մենք վերադարձ չունենք նախասեպտեմբերյան մեր վիճակին, սա վերաբերում է թե՛զինվորականներին, թե՛ թիկունքում գտնվող բոլորին: Քաղաքական գործիչների համար այս պարագայում շատ կարևոր է, որ միատեղվեն այն ջանքերը, որոնք պետք է ապահովեն այս պատերազմում մեր հաղթանակը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովրդավարական նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչին են միտված վարչապետի հետ հանդիպումները:

«Քաղաքական անապատացված դաշտում դժվար է խոսել այն մասին, որ քաղաքական ուժերը կգան միահամուռ պատկերացումների»,- նշեց Չուգասզյանը: Նրա խոսքով՝ խուճապային, պարտվողական մտածողություն ունեցող մարդիկ բոլոր պատերազմների ժամանակ եղել են՝ մասամբ իրենց հոգու թուլության, մասամբ էլ ծախվածության պատճառոց: «Մենք մեր պատմության մեջ ուեցել ենք առիթներ՝ դասեր քաղելու, թե ինչ է նշանակում ռազմի դաշտում չպարտվելով՝ հանձնվելու գաղափար ունենալը: Այսօր թիկունքում ամենակարևորը խուճապի չմատնվելու կարողությունն է, որովետև ոչ միայն ֆիզիկական ուժի, այլ նաև մտքի ու հոգեբանական ուժի պատերազմ է մղվում: Այսօր ոչ թե տարածքների, հողերի հարց է, այլ Հայաստանի հարցն է լուծվում, կարևոր է, որ քաղաքական ուժերը կարողանան գալ միասնական պատկերացման, թե ինչպես ձևակերպել մեր հաղթանակը քաղաքականորեն և դիվանագիտական հողի վրա»,-ասաց Չուգասզյանը:

Ի՞նչ է կատարվում դիվանագիտական դաշտում: Արդյո՞ք պատերազմի այս փուլում մեր տարածաշրջանի գլխավոր դերակատարների վարքագծում ինչ-որ բան փոխվել է: Այս հարցերին ի պատասխան՝ Չուգասզյանը նշեց, որ պետք է ոչ թե վարքագծին նայել, այլ դե ֆակտո ուժերի հարաբերությանը: «Ակնհայտ է, որ այն անվտանգային ճարտարապետությունը, որը գոյություն ուներ մինչև սեպտեմբերի 27-ը, այլևս գոյություն չունի, նկատի ունեմ՝ ռուս-թուրքական պայմանավորվածությունները, դրանք հօդս են ցնդել: Անկայուն վիճակ է ստեղծվել, այդ պարագայում բնականաբար տարբեր ուժային կենտրոններ իրենց ծրագրերն ունեն մեր տարածաշրջանի, Արցախի և Հայաստանի հետ կապված: Հստակ է միայն այն, որ ոչինչ հստակ չէ: Ոչ մի ուժ չգիտի՝ ինչ է լինելու: Ամեն ինչ կախված է նրանից, թե մարտի դաշտում իրավիճակն ինչպես կընթնա, և ինչպես կմոբիլիզացվի ժողովուրդը, հենց մեզնից է կախված այս պատեազմի ելքը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանը հաստատում է, որ պատրաստ է փոխզիջումների, Չուգասզյանը նշեց. «Լավրովյան առաջարկը լսել ենք տարիներ շարունակ, բայց մենք դա ազգովի մերժել ենք: Հիմա մենք ունենք ռեալ պատերազմ, և մեզ ավելի վատ առաջարկ է արվում՝ խաղաղություն՝ հողերի դիմաց: Դա շղարշվում է լավրովյան պլանով: Ինչպե՞ս կարող է երաշխավորվել խաղաղությունը: Այդպիսի երաշխավորության մասին թղթերը արժեք չունեն: Ոչ մի խաղաղապահ ուժ չի լուծելու մեր հարցերը: Ես չեմ հավատում, որ այդպես մենք խաղաղություն կստանանք: Մենք կունենանք ժամանակավոր հրադադար, և եթե մենք ունեցանք Մեղրիի և Նախիջևանի սահմանին խեղդող թուրքական պարանոցի վիճակ, դա սեղմվելու է, ավելի լավ է այսօր մինչև վերջ կանգնել, քան ստեղծվի այդպիսի վիճակ: Պիտի մինչև վերջ չհանձնվենք: Ելքը որոշվում է մարտի դաշտում, դիվանագիտությունը դրա թղթային ձևակերպումն է լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում