Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Զինվորների դուխն այնքան բարձր է, որ կամավորականներին են դուխ տալիս. տակտիկական քայլերը չպետք է նահանջ դիտարկվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, համացանցում նահանջային տրամադրություններ են, նվնվոց է, քանի որ Դուք հենց այս պահին առաջնագծում եք, կասեք՝ ի՞նչ է կատարվում իրականում:

– Մենք ոնց կանգնած ենք առաջին օրվանից մեր դիրքերում, հիմա էլ կանգնած ենք նույն տեղում։ Մեր մոտ ոչ մի առաջխաղացում չկա։ Մնացած տեղերի վերաբերյալ ինֆորմացիա չկա։ Բայց ես մի բան գիտեմ, որ պատերազմ է ու պատերազմի ժամանակ հնարավոր է դիրքերը փոփոխվեն, հնարավոր է տակտիկական խաղ լինի հակառակորդին ծուղակը գցելու համար։ Կարող ենք տարածքները թողնենք, իրենք ընդարձակվեն ու հետո հակառակ գործողություն լինի։ Պատերազմ է ու բոլորս պետք է կռվենք։ Եթե ասում ենք, որ հաղթելու ենք, ապա բոլորս պետք է պատրաստ լինեն կռվելու։ Ես կոչ եմ անում իմ բոլոր զինակից ընկերներին, բոլորին, ովքեր պատերազմը անցել են ու հիմա հնարավորություն ունեն կանգնելու և պաշտպանելու մեր հայրենիքը, ապա պետք է գան ու մեր կողքը կանգնեն։ Եթե առաջին պատերազմը հաղթել ենք, ապա պարտավոր ենք այս մեկն էլ հաղթահարել։ Դրա համար կոչ եմ անում բոլոր կռված տղաներին գալ ու կանգնել մեր, զինվորների կողքին։

Չնայած զինվորների դուխն այսօր այնքան բարձր է, որ նույնիսկ իրենք աշխարհազորայիններին են դուխ տալիս։ Մենք բոլորս իրար կողք կանգնած միայն մի բան պետք է մտածենք՝ հայրենիքը իրավունք չունենք կորցնելու։

– Վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ խաղաղության գինը երկարատև պատերազմն է։ Պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի՞։

– Իհարկե, պետք է պատրաստ լինենք։ Ոչ մեկ նախապես չի որոշում, թե պատերազմը քանի օր պետք է տևի՝ 5 օր, 20 օր կամ մեկ ամիս։ Այսօր պատերազմի մեջ ենք ու պետք է կռվենք։

Պարտիզանական կռիվներ էլ ենք անելու, ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք ամեն ինչ իր տեղը դնենք։ Այո՛, պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի։

– Ե՛վ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել են, որ պատրաստ են նստել բանակցությունների։ Ի՞նչ եք սպասում այդ հանդիպումից, և եթե առաջիկա օրերին զինադադար կնքվի, դիրքային առումով դա մեզ ձեռնտո՞ւ է։

– Նախ՝ հանդիպում չի կայանա։ Ալիևը խաբեբա, ստախոս մարդ է։ Արդեն երկու անգամ իրենք խաբել են։ Մենք իրավունք չունենք հավատալու դրանց նման ստորներին։ Մենք չպետք ա իրենց հավատանք, սպասենք զինադադարի և այլն։ Մենք կռվել ենք ու պետք է կռվենք մինչև վերջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում