Անօդաչու հետախուզական կամ գրոհային թռչող սարքերը 21-րդ դարի ռազմական բախումների խորհրդանշաններից են, ճշգրիտ են, դիպուկ են և կարող են որակական տարբերություն ապահովել: Լեռնային Ղարաբաղի վրա գրոհների ընթացքում Ադրբեջանը կիրառում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ: Իսրայելի դերը այդ պատերազմում, թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը օնլայն տեսակապով զրուցել է քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի հետ։