Խոդաֆարին նահանգի նահանգապետը հայտարարել է, որ Գարե Գոուչ գյուղի մոտակայքում անօդաչու սարք է ընկել, որը պատկանում է Արցախյան հակամարտության կողմերից մեկին: Նահանգապետը նշել է, որ մասնագետներն այժմ ուսումնասիրում են, թե ում է պատկանում անօդաչուն:
Ըստ IRNA գործակալության, 35 000 բնակչություն ունեցող սահմանամերձ Խոդաֆարին քաղաքը գտնվում է Թավրիզից 210 կմ հյուսիս-արևելք՝ Արաս (Արաքս) գետի ափին, Արցախյան պատերազմի հարավային ճակատում:
Ռազմական բախման սկզբից, 3 շաբաթվա ընթացքում ավելի քան 600 հրետանային արկեր են ընկել Խոդաֆարին քաղաքի մատույցներում: