Wednesday, 24 04 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

Ադրբեջանի դաժանությունները նաև միջազգային կառույցների` ԼՂ այցերից հրաժարվելու հետևանք է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախում Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները, դաժանությունները, զանգվածային ավերածությունները համարում է նաև այն բանի հետևանք, որ միջազգային կազմակերպությունները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից: Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Այս վայրագրությունները, դաժանությունները, զանգվածային ավերածությունները, որոնք Ադրբեջանի զինուժն իրականացրել է Արցախում, նաև այն բանի հետևանք են, որ միջազգային կազմակերպությունները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին»,- ասաց Թաթոյանն ու հավելեց, որ նկատի ունի, մասնավորապես, իր և Արցախի ՄԻՊ-ի հրավերները, կոչերը:

ՄԻՊ-ը չափազանց կարևոր համարեց հիմա ցույց տալ, որ բարձր մակարդակով ՄԱԿ-ում, այլ մարմիններում հայտարարվող՝ «ոչ ոք չպետք է դուրս լինի եզրագծից, ոչ ոք չպետք է անտեսվի և մեկուսացվի» սկզբունքը կյանքում իրական աշխատող սկզբունք է, մարդուն կյանքում պաշտպանող սկզբունք է, այլ ոչ թե ընդամենը պատրանք: «Եվ պետք է  ապացուցել «ի վերջո, որ քաղաքական որևէ պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այս պրակտիկան նաև խարխլում է մարդու իրավունքների համակարգը, այս պրակտիկան նաև վնասակար է այդ կազմակերպությունների միջազգային հեղինակության համար»,- ասաց Թաթոյանը:

Նա շեշտեց՝ չճանաչված պետություններում էլ կան կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, և նրանք որևէ անգամ չպետք է դուրս լինեն միջազգային մարմիններին հասանելիության ու պաշտպանության իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում