Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Այո, սա տարածքների կռիվ չէ, բայց մոտենում է իր վճռական հանգրվաններից մեկին. Հրանտ Տէր-Աբրահամեան

Քաղաքագետ Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, հավանաբար, ժամանակն է ասել, որ մերոնք պետք է փոխեին ռազմական ինֆորմացիա մատուցելու իրենց ոճն, ու որոշ ավելի կոնկրետ խոսեին: Անորոշ ոճը լավ էր 1993-ի հաղթանակների ժամանակ: Ինչպես մարդկային կորուստներն ենք ազնվորեն հաղորդում, այդպես էլ՝ տարածքների մասին պետք է ավելի պարզ խոսեինք: Մեր ժողովուրդին, եթե վստահում ենք, ամեն ինչում պետք է վստահենք:

Այո, սա տարածքների կռիվ չէ, բայց մոտենում է իր վճռական հանգրվաններից մեկին, որտեղ արդեն ոչ թե տարածքների, այլ բուն ստրատեգիական խնդիրներից մեկն է լուծվելու:

Հիմա առիթ փնտրողները, առիթը գտնում են, ու, կներեք, անդուր հոտ են տարածում առավոտվանից:

Ինֆորմացիան ինքն իրենով չեզոք բան է, նայած, ոնց մատուցես:

Բա իմացաք, հասել են Հաքարի գետ: Սենց անորոշ բազմաշնականությամբ, յանի մնացածը դուք կռահեք:

Խոսքս, բնականաբար շարքային քաղաքացիների մասին չէ, որոնք առաջին օրվանից էլ անհանգիստ են, ու իրավունք ունեն:

Խոսքս, «հայտնիների» մասին է:

Այո, իմացանք:

Խնդիրն այն է, որ առաջին օրերից էլ, երբ դեռ ոչ մի տարածքային կորուստների մասին խոսք չկար, մենք շատ լավ տեսանք ու իմացանք, որ ով ի սկզբանե պարտություն է փնտրում, իսկ որոշներն էլ՝ անթաքույց տենչում, նա միշտ էլ կգտնի դրա առիթն էլ, «ապացույցն էլ»: Նույիսկ հաճույք էլ կստանա: Բոլոր «իմաստուն» ճառերը նախապես պատրաստ են՝ սպասում են, որ արտասանվեն, որոշներն էլ չեն դիմանում:

Հա մենք շատ բան ենք սխալ արել: Բայց դրանք ձեր իմացած սխալները չեն: Ու նույնիսկ՝ ճիշտ հակառակ են ձեր «կոլեկտիվ» իմաստակությանը: Դրանց մասին կխոսենք հետո:

Բայց հիմա՛ է իսկության պահը:

Հիմա՛ է երևում ու երևալու ո՛վ, ո՛վ է:

Այսօրվա համար ենք մեր կյանքներս ապրել:

Խաղաղ ժամանակ կարելի է իմաստունի համբավ ձեռք բերել, քաջի համբավ ձեռք բերել: Բայց էսօր էլ համբավը չի: Էսօր՝ իսկականն է: Դու ի՞նչ որակի մարդ ես: Ամեն մեկն ինքն իր համար թող որոշի:

Պատերազմը մոտենում է իր կարևոր, հանգրվանային փուլի:

Մինչև հիմա նախերգանքն էր:

Հիմա պատերազմի ստրատեգիական խնդիրներից մեկն է լուծվում:

Կարելի է ասել, կռիվը նոր է սկսվում:

Պարզ է՝ թշնամու այս պահի ռազմավարական նպատակը՝ փորձել վտանգել Լաչինի ճանապարհը:

Սխալ չհասկանանք հանկարծ՝ թշնամին Լաչինի մոտ չի հիմա:

Բայց Լաչինն է նրա նպատակը, Լաչինի հեռահար մատույցներում է կռիվը:

Մեր նպատակն է՝ կայունացնել ճակատն այդ ուղղությամբ, ու նոր պաշտպանական գծի վրա ամրանալ: Եթե ստացվեց՝ շատ լուրջ հաջողություն կլինի:

Ազգեր կան, որ նման պահերին ավելի են համախմբվում:

Ազգեր կան, որ սկսում են լսել վատ հոտեր հանողներին:

Հիմա մեր հերթն է:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում