ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը արդիականացրել է իր միջուկային զենքն անհասանելի մակարդակի:
«Մենք 2,5 տրիլիոն դոլար ենք ներդրել զինված ուժերի զարգացման համար, ունենք լավագույն սարքավորումները աշխարհի ցանկացած այլ երկրի համեմատ», – Արիզոնայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ նշել է ամերիկացի առաջնորդը:
ԱՄՆ-ն ունի նոր հրթիռներ, արկեր, նավեր և տանկեր, ինչպես նաև անհավանական F-35 և նոր տանկերներ: Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգներին նախանձում են Ռուսաստանն ու Չինաստանը, ոչ ոք նման տեխնիկա չունի:
Ինչպես նշել է պետության ղեկավարը, ամերիկյան գերձայնային հրթիռները «յոթ անգամ ավելի արագ» են իրենց անալոգներից: