Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Ինչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիևյան կլանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի խնդիրը թշնամական պետության ղեկավարի համար միայն իշխանություն պահելու հարցը չէ, որ կարող է լուծել, թեպետ Ալիևի առաջնահերթ մոտիվացիան, իհարկե, հենց իշխանություն պահելն է: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որի կարծիքով, իր սանձազերծած պատերազմով ալիևյան կլանը լուծում է նաև մի շարք այլ խնդիրներ:

«Օրինակ՝ առաջնագիծ տանելով թալիշներին, ավարներին, լեզգիներին՝ Ալիևն ազատվում է ազգային փոքրամասնություններից: Եվ այդ շրջանակում իրենք բավականին զոհեր ունեն, ինչը ենթադրում է, որ այդ համայնքները բնաջնջվում են «լեգիտիմ ճանապարհով»:

Զուգահեռ պետք է արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված ռազմական գործողությունն իր առջև խնդիր ունի բնաջնջել Արցախի հայ ազգաբնակչությանը, ինչը երկար պատմական արմատներ ունեցող գործընթացի հերթական դրսևորումն է: Այսինքն, հայկական էլեմենտի բնաջնջումը, ըստ իրենց, խնդիր է լուծելու պանթուրքիստական աշխարհի իրացվելիության տեսանկյունից:

Մյուս կողմից էլ սա Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում անկայունության գոտիներ ստեղծելու և այդ անկայունությունն արտահանելու հարմար իրավիճակ է:

Նկատի ունենանք, որ կա տեղեկատվություն, ըստ որի՝ ահաբեկչական որոշ խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից, արդեն հայտնվել են Ռուսաստանի թե՛ հյուսիսկովկասյան տարածաշրջանում, թե՛ շատ ավելի խորը հատվածներում: Այսինքն, թիրախը նաև Ռուսաստանի շուրջ անկայունության շրջանակն է, որն ինչ-որ փուլից հետո կտեղավորվի կամ կփոխադրվի արդեն Ռուսաստանի բուն տարածք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում