Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների ռեժիմ ստեղծել ցանկացած երկրում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի կանխատեսումների գծով ղեկավարի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Եվրահանձնաժողովն առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատժամիջոցների ռեժիմ ստեղծելու վերաբերյալ, որտեղ էլ որ դրանք պատահեն»,- ասել է Շեֆչովիչը:
Նա պարզաբանել է, որ պատժամիջոցները կլինեն մուտքի արգելիքի և բանկային ակտիվների սառեցման տեսքով: