Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Փակուղին հասնում է գագաթնակետին՝ հասունացնելով նաև ճանաչումը

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Նա խոսել է մոսկովյան հրադադարի, դրա չիրականանալու մասին՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանն աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ հրադադարի հաստատման վերահսկողական մեխանիզմների շուրջ և ակնկալում է, որ շուտով այդ մեխանիզմը կներդրվի:  Ինչի վրա է կառուցված Լավրովի հույսը կամ ակնկալիքը՝ պարզ չէ, որովհետև փաստացի արդեն երկրորդ անգամ կատարվում է հրադադարի փորձ, այս անգամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, բայց ապարդյուն:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, թե ինչու ապարդյուն: Որովհետև փորձում են պայմանավորվել մեկի հետ, որը վաղուց արդեն ընդամենը մյուսի՝ Էրդողանի ձեռքի խաղալիքն է և պատերազմի գործիքը: Հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ կա՛մ պետք է այդ մեկը փոխվի, և Էրդողանը Բաքվում զրկվի իր գործիքից, կա՛մ պետք է հրադադարին ուղղված ջանքը ուղղվի Էրդողանին: Իհարկե, մյուս կողմից, հենց դա է նաև Էրդողանի նպատակը, որպեսզի խոսեն իր հետ: Այսինքն՝ եթե խոսեն իր հետ հրադադարի մասին, ապա բնական է, որ սկսվելու է գործընթաց, երբ խոսելու են իր հետ ամեն ինչի մասին: Եվ հենց դա է եղել ահաբեկչական պատերազմի սանձազերծման ամբողջ նպատակը:

Այդ դեպքում ստացվում  փակուղի, եթե մի կողմից՝ հրաժարվում են խոսել Էրդողանի հետ, մյուս կողմից՝ խոսում են Ալիևի հետ, որը բացարձակապես ի վիճակի չէ չկատարել Էրդողանի հրահանգները: Բացառել պետք չէ, որ փորձ է արվում խորացնել այդ փակուղին: Հարց կարող է առաջանալ, թե ինչու:

Բանն այն է, որ իրավիճակը, ինչպես տեսնում ենք, փակուղային է հենց սկզբից, և մեծ հաշվով հենց դա է նաև թույլ տվել սկսել պատերազմ, համարձակություն և հանդգնություն տվել Թուրքիային սկսել այդ պատերազմը: Ըստ այդմ՝ եթե փակուղին թույլ է տվել սկսել այդ պատերազմը, ընդ որում՝ խոսքը լոկ բանակցային փակուղի կոչվածի մասին չէ, այլև ռեգիոնալ աշխարհաքաղաքական հարաբերությունների փակուղու մասին ընդհանրապես, ապա պատերազմի ավարտին հնարավոր է մոտենալ թերևս փակուղին իր գագաթնակետին մոտեցնելու միջոցով:

Ակնառու է, որ քաղաքական նոր ու համարձակ որոշումները, շրջադարձային որոշումները կարող են ծնվել միայն այդ դեպքում, հասունանալ միայն այդ դեպքում, ինչպես, օրինակ, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը կամ «Անջատում հանուն փրկության» տրամաբանության գեներացիան: Համենայնդեպս ակնառու է, որ առկա միջավայրային տրամաբանության պայմաններում այդ օրակարգը դեռ ունի քաղաքական հասունացման անհրաժեշտություն, իսկ առանց այդօրինակ քաղաքական շրջադարձային լուծումների հնարավոր չի լինելու ազդել պատերազմի հրձիգների վրա և սթափեցնել նրանց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում