Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Թուրքական ապրանքների ներկրման արգելքը որոշ տնտեսվարողների համար կլինի ցնցումային․ որն է այլընտրանքը

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել դեպի Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներկրումը։ Նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել, և այն հաստատվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից։

Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ ավելի վաղ այս հարցի շուրջ հանրային քննարկում չէր լինում․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը պատասխանեց․ «Գիտեք՝ մինչև բուն որոշման ընդունումը այս խոսակցությունները գնում էին։  Երկու կարծիք էր բախվում։ Մեկը, որ մենք իրավունք չունենք, այսպես կոչված, թշնամական երկրից գնենք արտադրանք և օգուտ տանք նրանց։ Իսկ երկրորդ կողմն ասում էր, որ պետք է ամեն ինչ անել, այսպես ասած, մտածված, կամաց-կամաց, որպեսզի շոկի չենթարկեն Հայաստանի տնտեսությունը, որովհետև ամբողջ մեր ներմուծման 5 տոկոսը թուրքական արտադրանք է։ Ընդ որում՝ 5 տոկոսը, դա միջին թիվ է, կան ապրանքատեսակներ, որոնք ավելի մեծ մասնաբաժին են կազմում, օրինակ՝ հագուստի մեջ այն կազմում է 30 տոկոս, կտորեղենի՝ 60-70 տոկոսը։ Թեպետ ասեմ, որ 5 տոկոսն արդեն իսկ զգալի է։ Քանի որ ունենք նման պատկեր, որոշ մարդկանց կարծիքով՝ միանգամից արգելելը կարող է բացասական հետևանքներ առաջացնել Հայաստանի համար։

Իսկ ինչո՞ւ հիմա։ Հիմա էլ մտավախությունը կա, սակայն այսօր Թուրքիան ու թուրքական արտադրանքը հավասարվել է ադրբեջանականին։ Թուրքիայի բացահայտ մասնակցությունն այս պատերազմին մեզ հուշում է, որ թուրքականը, դա նույն ադրբեջանականն է։ Եվ ինչպես մենք առանց քննարկման արգելել ենք ադրբեջանական արտադրանքի մուտքը, այսօր եկել է ժամանակը, որ նույն կերպ վերաբերվենք թուրքականին։ Այսինքն՝ երբ արդեն թուրքականը համարվում է ադրբեջանականին հավասար, ուրեմն բոլոր հարցերը դուրս են գալիս ու քննարկման ենթակա չեն»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում