Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Ավելի քան 20 աստերոիդներ են Երկրին մոտենալու առաջիկա երեք օրերին

Մեծ քանակությամբ աստերոիդներ Երկրի մոտով կանցնեն առաջիկա օրերին: Այդ մասին հաղորդվում է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում, իսկ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտում դրանում ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում:

Մեկուկեսից մինչեւ 46 մետր չափերով վեց աստերոիդներ հոկտեմբերի 19-ին Երկրի մոտով կանցնեն 150 հազար կիլոմետրից (մինչեւ Լուսին հեռավորության կեսը) մինչեւ 6 միլիոն 150 հազար կիլոմետր հեռավորությամբ, հաղորդվում է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում:

Հոկտեմբերի 20-ին աստերոիդների թվաքանակը գործնականում կկրկնապատկվի: Երկրի կողքով կթռչի 7-ից մինչեւ 73 մետր չափերով 10 աստերոիդ:

Դրանք կանցնեն 690 հազար կիլոմետրից մինչեւ 7 միլիոն 449 հազար կիլոմետր տարածությամբ: Եվս վեց աստերոիդներ Երկրին կմոտենան հոկտեմբերի 21-ին: Դրանց չափերը 3,8 մետից մինչեւ 35 մետր է, իսկ թռիչքի ուղեգիծը կանցնի 43 հազար կիլոմետրից (10 հազար կիլոմետրով ավելի հեռու, քան տեղաբաշխված են գեոստացիոնար այնպիսի արբանյակներ, ինչպիսիք են կապի եւ հեռարձակման ապարատները) մինչեւ 576 հազար կիլոմետր:

Զարմանալի ոչինչ չկա, երբ դեպի Երկիր այս քանակությամբ աստերոիդներ են թռչում, ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտում:

«Եթե, ենթադրենք, այսօր գիշերը մոնիթորինգի համակարգերը հայտնաբերում են օբյեկտներ, դրանք նրանց հայտնաբերում են մոտիկ թռչելուց 3-5 օր առաջ: Ամեն գիշեր հայտնաբերվում է տասից ավելի օբյեկտ՝ մինչեւ 20 հատ: Եվ դրանց մի մասը Երկրին մոտ թռչելիս տեսանելի է դառնում: Ոչ մի անոմալիա չկա: Ամեն օր, եթե նայենք, մի քանի մոտեցումներ կլինեն»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեգակնային համակարգի ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող Սերգեյ Նարոյենկովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում