Լուրեր
Դուք միայն մի անելիք ունեք․ լռեք և բացեք ձեր քսակները․ Հասմիկ Պապյանը՝ նախկիններին

Մեր ամբողջ ուշադրությունը, մեր ամբողջ գործունեությունը պետք է ուղղված լինի դեպի ռազմաճակատ, դեպի մեր զինվորների կյանքը փրկելուն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Պապյանը:

«Մարդիկ կան, որ այս պահն ուզում են օգտագործել ինքնահաստատվելու համար: Կարծում եմ՝ նրանց վրա այս պահին ուշադրություն չպետք է դարձնենք՝ասաց երգչուհին՝ անդրադառնալով շրջանառվող մեկնաբանություններին, որ եթե Հայաստանը չհայտարարեր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» Էրդողանը և Ալիևը չէին հարձակվի:

«Հենց նրանց պատճառով է, որ այս վիճակում ենք, 30 տարի այս երկիրը թալանվել է, կողոպտվել է, այսօրվա մասին ոչ ոք չի մտածել: Թող նախկիններն իրենց մեջ ուժ գտնեն, լռեն և փորձեն ինչ-որ ձևով օգտակար լինել, և ոչ թե սին վերլուծություններ անեն ինքնահաստատվելու համար»,- ասաց Պապյանը:

13 կուսակցություն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որ պետք է ստեղծել օպերատիվ շտաբ, որտեղ պետք է ներգրավվեն նախկին նախագահները, վարչապետները, պաշտպանության նախարարները, և որ շտաբը պետք է ունենա օպերատիվ որոշումներ կայացնելու լիազորություններ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հասմիկ Պապյանը նշեց, որ նրանք 30 տարի հնարավորություն ունեին անել իրենց գործը, դրսևորել հայրենասիրական մղումները. «Հիմա պիտի կարողանան ետ քաշվել և ասպարեզը տրամադրել ավելի սրտացավ ու խելացի մարդկանց: Ինձ համար 10 զրահամեքենա խոցած 18 տարեկան երիտասարդի կարծիքն ավելին է, քան իր դարն ապրած, փտած գաղափարներով  մարդկանց կարծիքը: Թող լռեն և բացեն իրենց քսակները, գումարները ուղղեն բանակի զորացմանը և զոհված զինվորների ընտանիքներին, գոնե դրանով կարողանան քավել իրենց մեղքերը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *