ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ քննարկման է մտցվել ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիային հեռացնելու մասին բանաձև: Փաստաթուղթը ներկայացրել է ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գաբարդը:
Բանաձևի հեղինակը որպես ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու հիմքեր նշում է Անկարայի կողմից Ադրբեջանին տրամադրված բացահայտ աջակցությունն Արցախի դեմ պատերազմում, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ խմբավորումների օգտագործումը: Գաբարդը նշում է նաև, որ մի քանի օր առաջ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից Կանադան որոշել է դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի առնվազն 100 անդամներ կոչ են արել դադարեցնել ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի դեմ: