Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Ում հետ կպայմանավորվի Ռուսաստանը. Պեկի՞ն, թե՞ Վաշինգտոն

Բացի հայկական բանակի ուժից և հայ ժողովրդի պայքարի ոգուց, մի բան ևս վեր է կասկածից՝ ներկայումս ռեգիոնալ խաղասեղանին պատերազմի ռեժիմում դրված է ոչ թե Արցախի, այլ Կովկասի մեծ հարց: Խոշոր հաշվով այդպես է եղել միշտ, պարզապես այժմ բացվել են կամ բացվում են այլևս բոլոր խաղացողներն ու խաղաքարտերը: Ինչքան էլ հնչի տարօրինակ, առայժմ ամենափակը խաղում է դեռևս Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, այն դեպքում, երբ առավել քան պարզ ու հստակը հենց Ռուսաստանի համար տեղի ունեցողի ճակատագրական բնույթն է: Եթե Հայաստանից ու Արցախից զատ կա մեկ այլ սուբյեկտ, որի համար թուրքական ահաբեկչական սադրանքը կյանքի ու մահվան հարց է, ապա դա Ռուսաստանն է: Բայց Ռուսաստանը, դրանով հանդերձ, դեռևս գտնվում է մեծ կողմնորոշման շեմին՝ ինչպես լուծել այդ հարցը:

Անկասկած է, որ նվազագույն քայլը հայկական բանակի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումն է, Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը: Այսինքն՝ սպառազինության անխափան մատակարարում և միևնույն ժամանակ էլ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ որևէ ագրեսիայի կամ սադրանքի կանխում: Առայժմ երկու առումով էլ մենք տեսնում ենք բնականոն և կայուն գործընթաց, ինչն անշուշտ ողջունելի է: Սակայն բավարա՞ր է դա արդյոք այն մարտահրավերի համեմատ, որ պատերազմն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար, եթե նկատի ունենանք ՌԴ-ի համար էլ մարտահրավերի ճակատագրականությունը:

Ի վերջո, Թուրքիայի հաղթանակը Կովկասում լինելու է ռուսական պետականության ոչ թե պարտությունը, այլ վախճանի սկիզբը: Սա դժվար չէ հասկանալ, բայց, ինչպես երևում է, Մոսկվայում դժվար է գալ այդ իրողությունների հանդեպ ճշգրիտ և համարժեք որոշման: Դա ամենևին այն չէ, որ Ռուսաստանը պետք է խաղա բացահայտ Հայաստանի և Արցախի կողմում: Հասկանալի է, որ Մոսկվան այդ հարցում ունի մի շարք արգելակներ՝ կապված Ադրբեջանի հետ: Ավելին, թերևս մեզ ևս այնքան էլ անհրաժեշտ չէ, որ ՌԴ-ն իսպառ կորցնի հույսը Բաքվի առումով, գոնե այս պահին:

Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ Մոսկվան պետք է սկսի կոշտ խոսել Անկարայի հետ, ինչը լսելի պետք է լինի Բաքվում: Եթե այժմ ՌԴ-ն չի կարող թույլ տալ իրեն այդպիսի կոշտ խոսակցություն, ապա դա նշանակում է, որ վաղը անկարող է լինելու այդպիսին թույլ տալ ընդհանրապես, և ավելի ու ավելի: Ռուսաստանը կամ հիմա կկանգնեցնի Թուրքիային կոշտ կերպով, կամ չի կանգնեցնի այլևս երբեք: Ռուսաստանն այդ իմաստով պետք է բացվի, և բացվել պետք է նշանակի նաև Կովկասի անվտանգային համակարգի ճակատագրականության համատեքստում բաց խոսակցություն համաշխարհային ուժի երկու կենտրոնների՝ ԱՄՆ-ի կամ Չինաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում