Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար-Մերձավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Արման Մ․, ծնված 1978 թ․) և «Opel Аstra» (վարորդ՝ Ռաֆայել Զ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Մարիամ Բ․-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: